Jump to content

Սուրբ Եկատերինա (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Եկատերինա
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի[1]
տարի1857[2]
բարձրություն25 սանտիմետր[2]
լայնություն34,5 սանտիմետր[2]
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԹեյթ[2]
հավաքածուԹեյթ[2] և Լոնդոնի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաԵկատերինա Ալեքսանդրացի
կայք
Ծանոթագրություններ

«Սուրբ Եկատերինա» (անգլ.՝ Saint Catherine), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1857 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։

Սուրբ Եկատերինայի կերպարը մեկ անգամ չէ, որ գրավել է Ռոսսետտիի ուշադրությունը։ Այսպես, դեռևս 1849 թվականին նկարիչը նրա մասին գրել է սոնետ[3]։ «Սուրբ Եկատերինան» դարձել է փաստացիորեն Ռոսսետտիի միակ լիարժեք ավարտված աշխատանքը, որն այդ շրջանում նկարել է յուղաներկով։ Այդ ժամանակ նկարիչը նախընտրել է աշխատել ջրաներկով՝ ստեղծելով և վաճառելով այդ տեխնիկայով արված բազմաթիվ նկարներ[4]։ Այդ կտավում պատկերված են նկարիչ և բնորդուհի, որը կեցվածք է ընդունել սուրբ Եկատերինայի կերպարի համար։ Կինը ձեռքում պահում է արմավենու ճյուղ, որը մարտիրոսության խորհրդանիշն է, և անիվ՝ խոշտանգման գործիք, որի վրա նա սպանվել է (անգլերենում այն կոչվում է Catherine wheel)[4][5]։ Հետին պլանում նկարչի օգնականներն անում են սուրբ Սեբաստիանի կերպարի էսքիզը, որի մարտիրոսման ճակատագիրը նման է Եկատերինային[3]։ Նկարի վառ շողացող գույները և սեղմված տարածությունը հիշեցնում են միջնադարյան մանրանկարչության և ապակենկարի նկարազարդումները[4]։

Այդ նկարի համար բնորդուհի է եղել նկարչի կին Էլիզաբեթ Սիդալը։ «Սուրբ Եկատերինա» նկարը ստեղծվել է քննադատ Ջոն Ռասկինի պատվերով, սակայն հետագայում նա հրաժարվել է դրանից։ Ռոսսետտիին հասցեագրված նամակներում նա սկզբում խնդրել է ավարտել նկարը որքան հնարավոր է շուտ և խոստացել է կանխիկ վճարել դրա համար[6], իսկ ավելի ուշ նամակում ընդհանուր առմամբ նկարը բնութագրել է որպես «անհեթեթություն», իսկ սուրբ Եկատերինայի կերպարը՝ «կոպիտ և հիմար»[5]։ Նկարչի եղբայրը՝ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին, ենթադրել է, որ հնարավոր է Ռասկինը դժգոհ է եղել նրանից, որ նկարչի հագուստը չափազանց շքեղ է և նման չի նրան, ինչ նա կրել է աշխատելիս, ինչպես նաև այն, որ քննադատը հետաքրքրվել է Ռոսսետտիի մեկ այլ աշխատանքով, որտեղ պատկերված է եղել Մարիամ Մագդաղենացին։ Ռասկինը հրաժարվել է «Սուրբ Եկատերինայից» հօգուտ այս աշխատանքի[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://artuk.org/discover/artworks/st-catherine-201560
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.tate.org.uk/art/artworks/rossetti-st-catherine-n04603
  3. 3,0 3,1 «St. Catherine». Rossetti Archive (անգլերեն).
  4. 4,0 4,1 4,2 «St Catherine». Tate Gallery (անգլերեն).
  5. 5,0 5,1 «Saint Catherine». The Athenaeum (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  6. 6,0 6,1 William Michael Rossetti Dante Gabriel Rossetti as Designer and Writer. — Cassell & Company, Limited, 1889. — С. 31.